fbpx
Աշխարհ

Ակտաու-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 34 անձ

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հուլիսի 12-ին կայացել է «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5077 չարտերային չվերթը:

«24 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 9 ՂՀ, 1 ՌԴ քաղաքացի մեկնեց ՀՀ:

Նշյալ 34 քաղաքացիների թվում չարտերային չվերթով Հայաստան է վերադառնում 1 զորակոչիկ։
Այդպիսով, ընդհանուր առմամբ, չարտերային չվերթներով ՀՀ վերադարձավ 5 զորակոչիկ:

Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման մեջ:

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/armembkz/posts/3271370909590233

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ