fbpx
Քաղաքականություն

Վրաստանի վարչապետի միջնորդությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ակտիվ հաղորդակցվում են․ Զալկալիանի

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին այդ երկրի Առաջին ալիքի եթերում հայտարարել է, որ Վրաստանի վարչապետի միջնորդությամբ ակտիվ հաղորդակցություն է տեղի ունենում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև։

Նրա խոսքով՝ 30 տարվա մեջ առաջին անգամ Վրաստանը ակտիվ դեր ու գործառույթներ է կատարում։

Զալկալիանին հայտարարել է, որ այդ քայլերն արվում են տարածաշրջանում համագործակցության տեսանկյունից։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի ակտիվ աջակցությամբ հետագայում էլ ավելի քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ