Ակտիվացած սողանքների հետևանքով ճանապարհները կարող են փակվել. քննարկում Կառավարությունում

Հրապարակող՝

Ընտրական տեղեմաս մուտք գործելուց մինչև այդտեղից դուրս գալը

Ամենադիտվածներ

Այսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ Արտաքին գործերի նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ անձրևները շարունակվելու են:

«Ամսի 20-ին շատ ինտենսիվ է լինելու անձրևը, իսկ լեռնային շրջաններում ձյան տեսքով տեղումներ են լինելու: Ջերմաստիճանը մինիմալը իջնելու է գիշերը 3 աստիճան: Ջրերի հետ կապված, մենք առաջին ահազանգն ենք ստացել Երվանդաշատ գյուղից, որ այնտեղ ջրերը բարձրանում են գետի ու կարող են դաշտերը ծածկել», – ասաց նա:

Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ Տարածքային կառավարման ու զարգացման նախարարի հետ խոսել է՝ այնտեղ աշխատանքներ է անհրաժեշտ կատարել:

«Ակտիվացել են սողանքները. վեց կետով ակտիվ սողանքներ ունենք այսօր, Լոռվա մարզում շատ ակտիվ սողանք ունենք, որը սպառնում է անտառային շերտի հոսք դեպի ճանապարհ, մի գյուղի ճանապարհ կարող է փակվել», – հավելեց նախարարը:

Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ մոտ 600 հազար տոննա հողի մասին է խոսքը, որ կարող է լցվել ճանապարհին:

«Դրա մաքրելը շատ բարդ կլինի, մենք սրա մասին պետք է մտածենք», – ասաց նա՝ նշելով, որ այլընտրանքային ճանապարհ կա, որի վիճակը վատ է:

«Քարաթափումներն էլ են ակտիվացել, խնդիր կա», – ասաց ԱԻ նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ կա երկու խնդիր՝ մեկն օպերատիվ խնդիրն է, մյուսն էլ ՝ մեխանիզմների հետագա կատարելագործման հարցը:

«Պարոն Ավինյան, արագ կհավաքվեք, կորոշեք էս բոլոր տրված տեղեկությունների հետ կապված՝ որտեղ ինչ պետք է արվի, որպեսզի ճգնաժամային իրավիճակ չունենանք, պետք է գնալ կանխարգելելու եղանակով», – ասաց վարչապետը:

«Ուրախացողների համար էլ ասեմ՝ իրենց աչքը լույս, կարկուտն եղավ երեկ, բայց դե լավ պրծանք երեկվա կարկուտից», – ասաց Ցոլակյանը՝ ավելացնելով, որ կարկուստ սպասվում է նաև այսօր և վաղը:

Գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն արձագանքեց, որ կարկուտը երեկ սարսափելի չի եղել ու լուրջ վնասներ չկան:

«Մենք կարո՞ղ ենք ասել, որ ցրտահարության վտանգը հաղթահարել ենք, թե վտանգ կա», – հետաքրքվեց Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան Ցոլակյանն ասաց, որ ապրիլի 20-ին և 21-ին ջերմաստիճանը կիջնի ամենաշատը, բայց «99 տոկոսով սպասում ենք, որ վտանգ չի լինի»:

Ամենաթարմ