Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-նոյեմբերին 14.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Այս մասին վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ ավելացել է 8.4 տոկոսով: Շինարարության ծավալը այս տարի 11 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 13.9 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում հունվար-նոյեմբերին 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 16.2 տոկոս:
2022 թվականի 11 ամսում մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 28.2 տոկոսով:
Իսկ այս տարվա հունվար-նոյեմբերին սպառողական գների ինդեքսը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-նոյեմբերին 2021-ի 11 ամսվա համեմատ աճել է 2.9 տոկոսով:
Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.8 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում 2022-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 67.8 տոկոս աճ, ընդ որում արտահանումն աճել է 75.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 63.6 տոկոսով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 439.40 դրամ: