Սպորտ

Խնդիրն ակումբի ու Մեսսի մեջ էր. Կուման

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է օրեր առաջ Լեո Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Մարզիչը հայտնել է, որ որ ինքը կապ չի ունեցել կոնֆլիկտի հետ:

«Մեծ հաշվով ես կապ չեմ ունեցել կոնֆլիկտի հետ: Խնդիրն ակումբի ու Մեսսի մեջ էր: Մինչև հիմա ես զրուցում եմ նրա հետ, և մենք շարունակելու ենք միասին աշխատել»,-ասել է Կումանը:

Հիշեցնենք, որ նախորդ առաջնության ավարտից հետո Մեսսին ֆաքսով ակումբին տեղեկացրել է, որ ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ