Իտալական «Միլանի» նախկին տնօրեն Զվոնիմիր Բոբանը այն տեղեկատվության մասին, թե ակումբի հարձակվող Անտե Ռեբիչը կարող է վերադառնալ «Այնտրախտ» հայտնել է, որ ակումբի ղեկավարությունը վստահում է նրան։
«Ռեբիչը հիանալի խաղացող է, բայց ակնհայտ է՝ չէր կարողանում հարմարվել իտալական ֆուտբոլին: Ռեբիչին ժամանակ էր պետք, և նա ցույց տվեց իր իրական ներուժը: Ակումբի ղեկավարությունը վստահում է նրան»,- հայտնել է Բոբանը:
Նշենք, որ հարձակվող Անտե Ռեբիչը այս մրցաշրջանի ընթացքում 15 հանդիպում է անցկացրել և դարձել՝ 6 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Ռեբիչը «Այնտրախտից» միլանյան ակումբ տեղափոխվել էր սեպտեմբերին։
Աղբյուրը՝ CalcioMercato․