Ալ Բաղդադիի մահը լուրջ հարված է ԻՊ-ին, բայց սա ոչ այլ ինչ է, քան փուլ․ Մակրոն

Ամենադիտվածներ

Ապրիլի 24-ը Ֆրանսիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԻՊ առաջնորդ Ալ Բաղդադիի ոչնչացման մասին տեղեկատվությանը։

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան միջազգային կոալիցիոն գործընկերների հետ միասին կշարունակի պայքարել այնքան մինչև Իսլամական պետության նկատմամբ լիակատար հաղթանակ չտանի:

«Ալ Բաղդադիի մահը լուրջ հարված է ԻՊ-ին, բայց սա ոչ այլ ինչ է, քան փուլ: Միջազգային կոալիցիայի մեր գործընկերների հետ միասին մենք կշարունակենք պայքարը, որպեսզի ահաբեկչական կազմակերպությունը լիակատար պարտություն կրի»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ