«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն դարձել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի տրանսֆերային նպատակը:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «Ալ Հիլալն» արդեն կապ է հաստատել «Բարսելոնայի» հետ՝ ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար։
Նշվում է, որ գործարքի ճակատագիրը կախված կլինի հենց հարձակվողի որոշումից։
Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել 2024 թվականի հունվարին «Ատլետիկո Պարանաենսեից»: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը: