fbpx
Սպորտ

Ալաբան Բավարիայում անցկացրած խաղերի թվով հասել է Ռիբերիին․ սա ռեկորդի կրկնություն է

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Դավիթ Ալաբան գերմանական ակումբի կազմում կրկնել է Ֆրանկ Ռիբերիի ռեկորդը։

Ալաբան մյունխենյան ակումբի ոչ գերմանացի 2-րդ ֆուտբոլիստն է, որին հաջողվում է հասնել՝ բոլոր մրցաշարերում ակումբում անցկացրած 425 խաղի սահմանին։

Ավստրիացին ռեկորդը կրկնել է երեկ՝ ՊՍԺ-ի ՉԼ-ի շրջանակներում կայացած հանդիպմանը։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց «Բավարիայի» հաղթանակով՝ 1-0 հաշվով, բայց մրցաշարի հաջորդ փուլ անցավ ֆրանսիական ակումբը, քանի որ Մյունխենում կարողացել է «Բավարիայի» դարպասը 3 գնդակ ուղարկել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ