fbpx
Սպորտ

Հալանդը շատ մոտ է Մանչեսթեր Սիթի տեղափոխվելուն

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը շատ մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն: Լրագրող Գիլյեմ Բալագեի խոսքով՝ նորվեգացին գործնականում կարգավորել է իր տեղափոխության բոլոր հարցերը «քաղաքաբնակների» հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հալանդը կարող է դառնալ Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Այժմ ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է, որը «Մանչեսթեր Յունայթեդում» շաբաթական վաստակում է 480 հազար ֆունտ։

Օրեր առաջ հաղորդվում էր նաև, որ նորվեգացի ռմբարկուն 5 տարվա պայմանագիր կկնքի անգլիական գրանդի հետ:

Բալագեն նշում է նաև, որ Հալանդի հնարավոր տեղափոխությունն անգլիական ակումբ կարող է համոզել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային նոր պայմանագիր կնքել թիմի հետ: Կատալան մասնագետի՝ անգլիական գրանդի հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո:

Աղբյուրը՝ vnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ