Օգոստոսի 7-ին՝ հոլանդական Էնսխեդե քաղաքում մեկնարկեց կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարը: Առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» հանդիպեց «Տվենտեին» և զիջեց 0:8 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Դավինիա Վանմեխելենը (20, 90), Ֆենա Կալման (31, 47), Էշլի Վերդենը (59) և Սաբրին Էլուզին (39): 32-րդ և 45+3-րդ րոպեներին սեփական դարպասը գրավեցին համապատասխանաբար Արմինե Մեսրոպյանը և Մարիա Սախինովան:
Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչը վերջին անգամ մասնակցել է այս հեղինակավոր մրցաշարին 2001-2002թթ. մրցաշրջանում: «Տվենտեն» Հոլանդիայի առաջատար թիմերից է, երկրի կրկնակի չեմպիոնը, իսկ Հոլանդիայի կանանց հավաքականը՝ Աշխարհի 2019թ. փոխչեմպիոնն է և Եվրոպայի գործող չեմպիոնը:
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։