fbpx
Սպորտ

Ալաշկերտը հայտարարել է բրազիլացի հարձակվողի տեղափոխության մասին

«Ալաշկերտը» երկրորդ ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Թիմի կազմը համալրել է բրազիլացի հարձակվող Գլաուսիո Ժոզե դե Արաուժո Սիլվան:

Հաջող բուժզննումից հետո բրազիլացի հարձակվողի հետ պայմանագիր է ստորագրվել, որը նախատեսված է մինչև 2020 թվականի օգոստոսը:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Մինչև «Ալաշկերտ» տեղափոխվելը 24-ամյա ֆուտբոլիստը խաղացել է բրազիլական «Ամերիկա», «Գլոբո» և «Օեստե» թիմերում, իսկ վերջին ամիսներին նա հանդես էր գալիս բուլղարական «Դունավի» կազմում:

«Ալաշկերտի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո Գլաուսիոն կիսվել է իր տպավորություններով:

«Շատ ուրախ եմ, որ պայմանագիր ստորագրեցի «Ալաշկերտի» հետ: Միշտ էլ հաճելի է խաղալ չեմպիոնի կազմում: Պետք է պաշտպանենք չեմպիոնական տիտղոսը և կարողանանք հաջողության հասնել եվրագավաթներում:

Սա արտասահմանում հանդես գալու իմ երկրորդ փորձն է: Վերջին ամիսներին խաղում էի Բուլղարիայում: Կարծում եմ, որ այդ փորձը կօգնի ինձ արդեն «Ալաշկերտում»:

Թիմում ինձ շատ լավ ընդունեցին, ամեն ինչ հիանալի է: Ադապտացիայի հարցում ինձ շատ են օգնում իմ հայրենակիցներ Ջեֆերսոնը և Գուստավոն:

Ողջունում եմ նաև «Ալաշկերտի» երկրպագուներին: Ամեն ինչ կանեմ, որպեսզի ուրախացնեմ նրանց իմ գոլերով»,- նշել է Գլաուսիոն:

Գլաուսիոն «Ալաշկերտին» էր միացել մինչև Անթալիա մեկնելը և այս օրերին երևանյան թիմի կազմում մասնակցում է տարվա առաջին արտասահմանյան հավաքին:

Տեսանյութում ներկայացված են Գլաուսիոյի մասնակցությամբ լավագույն դրվագները.

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ