Կոնֆերենցիաների Լիգա․ Ալաշկերտը մեկնեց Թել-Ավիվ՝ արտագնա հանդիպման-Azat TV
Սպորտ

Կոնֆերենցիաների Լիգա․ Ալաշկերտը մեկնեց Թել-Ավիվ՝ արտագնա հանդիպման

Մեկնարկում է Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլը, որտեղ հանդես է գալիս նաև հայկական «Ալաշկերտը»։

Երևանի թիմն ընդգրկված է A խմբում՝ Թել-Ավիվի «Մաքաբիի», ավստրիական ԼԱՍԿ-ի և ֆիննական ՀԻԿ-ի հետ միասին:

«Ալաշկերտի» ֆուտբոլիստներն այսօր մեկնել են Թել-Ավիվ։

Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի պաշտոնական էջից։

Հայկական ակումբը «Մաքաբիի» հետ կմրցի սեպտեմբերի 14-ին։ Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 18:30-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ