Աշխարհ
15:00 28/11/2019

Ալբանիայում երկարաշարժի զոհերի թիվը 30-ից ավելի է

Ալբանիայում երկրաշարժի հետևանքով զոհերի  թիվը հասել է 35-ի։ Այս մասին հաղորդում է Albanian Daily News թերթը՝ հղում անելով երկրի իշխանությունների տվյալներին։

Մինչ այդ տեղեկացվել էր 27 զոհի և ավելի քան 650 տուժածի մասին։ Պարբերականի տվյալներով՝ ներկա պահին փլվածքների տակից հաջողվել է փրկել մոտ 45 մարդու։ Արտակարգ ծառայությունների աշխատակիցները շարունակում են փրկարարաորոնողական աշխատանքները։

6,4 ուժգնությամբ երկրաշարժը Ալբանիայում տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին, տեղի ժամանակով ժամը 04.00-ին։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տեղեկատվությամբ՝ էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Տիրանայից ոչ հեռու գտնվող Շիյաք քաղաքից հյուսիս-արևմուտք, 10 կիլոմետր հեռավորությամբ։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև Հյուսիսային Մակեդոնիայում, Սերբիայում, Չեռնոգորիայում, Բոսնիա-Հերցեգովինայում, Հունաստանում, Խորվաթիայում և Իտալիայի հարավային որոշ մարզերում։

Ալբանիայի կառավարությունը նոյեմբերի 27-ը հայտարարել է համազգային սգո օր՝ տարերային աղետի զոհերի հիշատակին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ