Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Պատմաբանը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Խորհրդային Միության հանցագործ գեներալներից մեկը՝ Ալբերտ Մակաշովը:
«Նկարում պատկերված է Խորհրդային Միության հանցագործ գեներալներից մեկը՝ Ալբերտ Մակաշովը: Հենց այս ճիվաղի գլխավորությամբ խորհրդային զորքը 1988թ. հուլիսի 5-ին ջարդեց Զվարթնոց օդանավակայանի տարածքում հավաքված ցուցարարներին:
1988թ. հուլիսի 5-ին տեղի ունեցան Զվարթնոցի ողբերգական դեպքերը: Այդ օրը խորհրդային զորքերը նպատակ ունենալով կանխել Զվարթնոցի աշխատակազմի գործադուլը գրոհեցին օդանավակայանի տարածքում գործադուլի պահանջով հավաքված ցուցարարների վրա: Տասնյակ մարդիկ ծանր վնասվածքներ ստացան, իսկ լրագրող Խաչիկ Զաքարյանը ուղղակիորեն գնդակահարվեց սովետական հանցագործ սպաներից մեկի կողմից»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/photo.php?fbid=3154973024551950&set=a.501083209940958&type=3&theater