fbpx
Սպորտ

Ալեգրին ցանկացել է հրաժարական տալ Նապոլիի հետ խաղից առաջ

Թուրինի «Յուվենտուսը» Իտալիայի Ա Սերիայում «Նապոլիի» հետ խաղից առաջ կարող էր մնալ առանց գլխավոր մարզիչ:

Calciomercato-ն, հղում անելով Corriere dello Sport-ին, գրում է, որ թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկացել է հրաժարական տալ խաղից առաջ: Ակումբի նախագահ Անդրեա Անիելին, ստիպված է եղել հետաձգել գործնական հանդիպումը և ժամանել Թուրին` մարզչի հետ զրուցելու համար:

Անիելին կարողացել է համոզել Ալեգրիին, վերջինս հետ է կանգնել իր որոշումից: Չնայած այս ամենին, մամուլում շատ է խոսվում այն մասին, որ իտալացի մասնագետը «Աթլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպումից հետո պատրաստվում է հեռանալ ակումբից:

 Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ