fbpx
Սպորտ

Ալեգրին խոսել է Ռոնալդուի և վնասվացք ունեցող այլ ֆուտբոլիստների մասին

«Յուվենթուսի» կազմում վնասվածք ունեցող ֆուտբոլիստների կարգավիճակի մասին  է խոսել Մասիմիլիանո Ալեգրին:

«Կրիշտիանուն աշխատում է և մենք հուսով ենք, որ նա կարող է հասցնել ապաքինվել մինչև «Այաքսի» դեմ կայանալիք հանդիպումը: Մի փոքր բարդ կլինի: Այսօրվա հետազոտության արդյունքում նրա ոտքը համեմատաբար արդեն ավելի լավ վիճակում է գտնվում:

Խաղին դեռ 9 օր կա, ժամանակ ունենք, որպեսզի գնահատենք նրա կարգավիճակը: Հիմա նա անում է այն, ինչ ներկա պահին նրան թույլատրվում է: Դա նորմալ է, քանի որ նա պետք է զգույշ լինի:

Դուգլաս Կոստան լավ մարզավիճակում է և կարող է խաղալ: Խեդիրան այսօր մարզվել է և շարք կվերադառնա արդեն «Միլանի» դեմ ապրիլի 6-ին կայանալիք խաղին:

Կուադրադոն մարզվում է աշխատանքային ռեժիմով, նրա վերադարձը ժամանակի հարց է: Մանջուկիչը տաքություն ունի, նրա հնարավորությունները կգնահատենք ավելի ուշ»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում Mirror-ը:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն  ազդրի վնասվածք էր ստացել Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում Սերբիայի հավաքականի դեմ կայացած խաղում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ