Խորհրդարան
14:47 06/09/2021

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վիեննա

Սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովը հայտնել է, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային եռօրյա այցով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին և Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին:

«Համաժողովի աշխատանքները պաշտոնապես մեկնարկելու են սեպտեմբերի 7-ին՝ պանելային քննարկումների ձևաչափով և հագեցած օրակարգով:

Քննարկվելիք հիմնական թեմաները ծավալվելու են տարբեր երկրների խորհրդարաններին ներհատուկ հիմնախնդիրների և ընդհանրական բնույթի հարցերի շուրջ: Համաժողովում սահմանված օրակարգի առաջնահերթությունների առանցքում մարդու իրավունքների պաշտպանությանն ու դրանց լիարժեք իրացմանն առնչվող հարցերի վերհանումն է: Այս համատեքստում անդրադարձ է կատարվելու «Կայուն զարգացման հասնելը պահանջում է ավելի շատ ուշադրություն դարձնել մարդու բարեկեցությանը և շրջակա միջավայրի պահպանությանը, քան՝ տնտեսական զարգացմանը», «Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականություն սահմանող օրենքների չեղարկումը գենդերային հավասարության հասնելու միակ ճանապարհն է» խորագրերով թեմաներին:

Գործընկերներն անդրադառնալու են «Խորհրդարանի բաց լինելը թափանցիկություն ու հասանելիություն ընդդեմ անվտանգության. ինչպես հասնել հավասարակշռության» ընդհանրական խորագիր կրող հարցերին՝ լավագույն փորձի վերհանման նպատակով:

Համաժողովի օրակարգում է նաև հակահամաճարակային միասնական մարտահրավերների հաղթահարմանն առնչվող միջխորհրդարանական փորձի փոխանակումը: Նախատեսված է քննարկել «COVID-19 համավարակին գլոբալ արձագանքը մարտահրավեր է նետում մարդկանց համար ցանկալի արդյունքի հասնելուն՝ բազմակողմանի հարաբերությունների կարողությունը», «Ժողովրդավարության վրա COVID-19 համավարակի ազդեցության մեղմացումը» վերտառությամբ հարցեր: Օրակարգում ընդգրկված է նաև Միջխորհրդարանական միության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հարակից միջոցառումը:

Սեպտեմբերի 9-ին կայանալիք՝ Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին ելույթով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ներկայացնելով ահաբեկչությունից տուժածների իրավունքների ու կարիքների ուսումնասիրությունը և անդրադառնալով տուժածներին՝ պատգամավորների կողմից վերաինտեգրման հարցում ցուցաբերվելիք օգնությանը:

Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպիչներն են Միջխորհրդարանական միությունը, Միացյալ ազգերի կազմակերպությունը, Ավստրիայի խորհրդարանը:

Տեղեկացնենք, որ Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի առաջին փուլի հանդիպումն իրականացվել է 2020 թվականին՝ առցանց եղանակով:

Առաջին փուլում ընդունվել է «Խորհրդարանների կառավարող դերն առավել արդյունավետ բազմալատերալիզմ ապահովելու գործում՝ մարդկանց և մոլորակի խաղաղությունն ու կայուն զարգացումն իրականացնելու նպատակով» վերտառությամբ հռչակագիր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ