Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԺ-ը հայտնել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին․ դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
«Ողջունելով դեսպանին՝ խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց հայ և վրաց ժողովուրդների միջեւ առկա հարաբերությունները և շնորհակալություն հայտնեց Գիորգի Սագանելիձեին՝ դիվանագիտական ծառայության ընթացքում այդ ուղղությամբ կատարած սերտ աշխատանքի համար:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ալեն Սիմոնյանին փոխշահավետ ու արդյունավետ համագործակցության համար:
- Արցախի Ազգային ժողովում ընդունել են Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը
- Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին
Նա ընդգծեց, որ հայ-վրացական փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, և այդ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն:
Ալեն Սիմոնյանն առանձնահատուկ կարևորեց հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ Վրաստանի իշխանությունների միջնորդությունը եւ հույս հայտնեց, որ հետագայում եւս Վրաստանն այդ հարցում կցուցաբերի իր օժանդակությունը: Այդ համատեքստում նա ընդգծեց տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը:
Դեսպանը ևս կարևորեց տարածաշրջանում խաղաղության գործոնը: Նա նշեց, որ մեր երկրից հեռանում է ջերմ հուշերով՝ մնալով Հայաստանի բարեկամը»,- ասվում է հաղորդագրության մեջ: