fbpx
Խորհրդարան

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՄԱԶԾ Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան ծրագրի ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ-ն հայտնել է, որ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչներին:

«Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կարևորել է կառույցի հետ ՀՀ Ազգային ժողովի արդյունավետ համագործակցությունը` ուղղված Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է համատեղ ծրագրեր իրականացնելու միջոցով փոխգործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նաթսվլիշվիլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վերահաստատել է խորհրդարանի կարողությունների հզորացմանը և խորհրդարանական շրջանակներում իրականացվող բարեփոխումներին կառույցի կողմից տարբեր ձևաչափերով աջակցության պատրաստակամությունը:

Նշվել է, որ կառույցն աջակցում է Հայաստանի կառավարությանը, Ազգային ժողովին` զարգացնելու նոր կարողություններ բարեփոխումներ իրականացնելու համար, ինչը կնպաստի առավել արդյունավետ աշխատանքին, ինստիտուտների և ընտրված ներկայացուցիչների հաշվետվողականության բարձրացմանը:

Զրուցակիցները քննարկել են ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր և մի շարք ուղղություններով համագործակցության նոր հնարավորություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ