fbpx
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը` Մոսկվայում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՌԴ ԴԺ և ՀՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-28-ը գտնվում է Մոսկվայում՝ Միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար:

Այցի շրջանակում հունիսի 27-ին տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ Յուրի Վորոբյովի երկկողմ հանդիպումը: Քննարկվել են առաջիկա նիստի օրակարգային, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մոսկվայում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի, ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նևերովի հետ:

Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Արթուր Դավթյանը, Սարիկ Մինասյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Արկադի Խաչատրյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ