Խորհրդարան

Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյան-Մարիամ Փաշինյան հեռակա բանավեճի մասին

Իմ օրակարգում նման հարց չկա, դա ինձ չի հետաքրքրում: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ՔՊ գրասենյակում տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության և վարչապետն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով հարցը, թե ինչպես է վերաբերվում տեղեկություններին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հակաքարզչություն է իրականացրել Նիկոլ Փաշինյանի կնոջ և դստեր նկատմամբ:

Նրա խոսքով՝ ինքը այդ խոսակցություններին որևիցե կերպ չի վերաբերվում։

«Ես կարծում եմ, որ նման հարցեր օրակարգ բերելը այն պարզ պատճառով է, որ այսօր ուրիշ թեմա չկա խոսելու, դրանից են խոսում»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ այդ հակաքարոզչության հետ կապված իրավապահներն անելիք ունեն.։

«Զրպարտության ժամանակ անձը դիմում է դատարան և հայց է ներկայացնում»,-հավելեց նա։

Միաժամանակ, ըստ ԱԺ փոխնախագահի՝ պետական հեղաշրջման մասին լուրերի դեպքում քրգործ հարուցելու առիթ է։

«Ծանոթ չեմ հրապարակմանը, բայց յուրաքանչյուր նմանատիպ հայտարարություն, բնական է, առիթ է հանդիսանում և՛ հետազոտման, և՛ քրեական գործ հարուցելու,-նշեց նա:

Հարցին, թե հավատալո՞ւ է, որ Արթուր Վանեցյանը Միքայել Մինասյանի հետ կարող էր համագործակցել, որպեսզի պետական հեղաշրջում իրականացնի, նա ասաց, որ չի ցանկանում այդ հարցին պատասխանել: Դիտարկմանը, որ մի կողմում իր թիմն է, մյուս կողմում իր ընկեր Վանեցյանը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Իմ թիմը Հայաստանի Հանրապետությունն է, իմ թիմը «Քաղաքացիական պայմանագիրն» է»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ