fbpx
Խորհրդարան

Ալեն Սիմոնյանը հերքում է, որ ԱԺ-ում տենդեր շահած ընկերությունն իր ընկերոջն է պատկանում

ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ հերքելով, որ ԱԺ-ում տենդեր շահած մաքրություն կազմակերպող ընկերությունն իր ընկերոջն է պատկանում:

«Այսօր «Փաստ» թերթը հերթական սուտն է իմ մասին գրել, թե իբր ԱԺ մաքրուհիների հետ խոսել եմ, քանզի իմ ընկերոջ կազմակերպությունն է շահել մաքրություն կազմակերպելու տենդերը, և ես նույնիսկ տարբեր տեղեր եմ զանգահարել դրա համար: Հիմա, որ դատի տամ կամ սկսեմ արհամարհել այս թերթին, պետք է ասեն` ճնշում մամուլի վրա:
Այս նույն «լրատվականը» օրեր առաջ շահարկում էր տարիներ առաջ մահացած իմ ընկերոջ մահը, որ իր կայքի այցելություններն ապահովեր:

«Գաղտնիքը բացահայտված է, ով է սպանել դերասանին», իսկ նյութի մեջ ընդամենը հին տեսանյութ էր, որտեղ բժիշկը պատմում էր, որ մահամերձ ընկերս իրենց մոտ է և վատ վիճակում!

Հիմա փաստ!
Ես չեմ ճանաչում վերը նշված մաքրություն անող կազմակերպության ո՛չ տիրոջը, ո՛չ տնօրենին, ես ճանաչում եմ մաքրուհիներին, ովքեր ինձ դիմել են, և ես փորձել եմ նրանց օգնել, և ես ճանաչում եմ շատերին այս «լրատվական»-ում և ուզում եմ ասել` ամոթ Ձեր արած «գործին»»,- գրել է Սիմոնյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ