fbpx
Քաղաքականություն
12:00 22/02/2020

Ալեն Սիմոնյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահ Լուիս Լակաժե Պոուի պաշտոնի ստանձնման արարողությանը:

Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

«Ուրուգվայի նորընտիր նախագահ Լուիս Լակաժե Պոուի պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցելու համար 2020թ. փետրվարի 28-ից մարտի 3-ը Մոնտեվիդեո կգործուղվի ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ