Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրառման միջոցով տեղեկացրել է, որ ԱԺ-ում հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

«Քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, միջխորհրդարանական հարթակում հետագա համագործակցությունը, ՀՀ ներքաղաքական զարգացումները և ընդգծեցինք ՀՀ-ՌԴ միջև հարաբերությունների բարձր մակարդակը:

Հանդիպումն անցավ երկկողմ վստահության և անկեղծության մթնոլորտում», – գրել է Սիմոնյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ