«Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլոս Ալենյան, հնարավոր է, հեռանա կատալոնական ակումբից: Այս մասին հաղորդում է Bola-ն:
Աղբյուրի՝ փոխանցմամբ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է մեկ այլ իսպանական ակումբ՝ «Խետաֆեն»: Ակումբը ցանկանում է վարձակալել 21-ամյա ֆուտբոլիստին:
Ալենյան քիչ խաղաժամանակ է ստանում ընթացիկ մրցաշրջանում։ Նա «Բարսելոնայի» սան է։ 2016 թվականից նա հանդես է գալիս առաջին թիմի կազմում։