fbpx
Սպորտ
19:30 14/12/2019

Ալեքս Սահակյանը արժանացավ Սյունիքի «Տարվա լավագույն մարզիկ» կոչմանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վահե Հակոբյանը դեկտեմբերի 13-ին ԶՊՄԿ-ի մշակույթի պալատում հանդիպում ունեցավ պատանի շախմատիստների ու մարզիչների հետ։ Քննարկեցին ոլորտին առնչվող հարցեր։ Վահե Հակոբյանը դրամական պարգևներ ու պատվոգրեր հանձնեց մարզիկներին ու մարզիչներին։

Մանսավորապես՝ Ստեփան Խաչատրյանը ստացավ «Տարվա լավագույն մարզիչ» պատվոգիրը, Ալեքս Սահակյանը՝ «Տարվա լավագույն մարզիկ» պատվոգիրը։

Շնորհակալագիր հանձնվեց նաև Սամվել Մարգարյանին մարզում շախմատի զարգացման մեջ ունեցած զգալի ավանդի համար։

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ քննարկում, ամփոփվեց անցած տարվա կատարված աշխատանքները, ինչպես նաև 2020 թվականին նախատեսվող միջոցառումներն ու մրցաշարերը։

Հատկանշական է ԶՊՄԿ֊ի դերը մարզի շախմատային կյանքի աշխուժության մեջ ու հենց այս ամուր աջակցության շնորհիվ էլ հստակորեն արձանագրվում է աճ ու բացվում են նորանոր հնարավորություններ մարզի շախմատիստների համար։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ