Խորհրդարան

Լուկաշենկոն մեր տանը չի գիշերել. Գագիկ Ծառուկյան

Այսօր Ազգային ժողովի նիստի ընդմիջման ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից՝ ճիշտ են արդյոք այն լուրերը, որոնց համաձայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գիշերել է իրենց տանը:

«Ալեքսանդր Գրիգորիչը մեր տանը չի գիշերել, նա իմ ընկերն է, գիշերել է ընդունելության տանը»,- պատասխանեց Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ