fbpx
Սպորտ

Ալեքսանդր Կարապետյանը թիմակցին տպավորել է իր ավտոմեքենայով

Ռուսական «Սոչի» ակումբի էկվադորցի կիսապաշտպան Քրիստիան Նոբոան պատմել է, թե իր թիմակիցներին ում ավտոմեքենան է ամենալավը։

Նա նշել է, որ բոլոր ֆուտբոլիստների ավտոմեքենաներից առանձնանում է Հայաստանի հավաքականի ու ռուսական ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի մեքենան։

«Այո, բոլորի մեքենաներն էլ լավն են։ Ինձ մոտ ամենաշատը տպավորվել է, թե ինչով է տեղափոխվում Կարապետյանը։ Նա, ընդհանրապես, էլոկտրաինքնագնացով է գալիս», – Նոբոայի խոսքերը մեջբերում է RusArmInfo-ն։

Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստը «Սոչիում» հանդես է գալիս 2019 թվականից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ