Լյուքսեմբուրգի առաջնության 15-րդ տուրում «Պրոգրեսը» սեփական հարկի տակ ընդունել է «Վիկտորիա Ռասպորտին» և ոչ-ոքի` 3:3 հաշվով ավարտել հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը տանտերերի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը` դառնալով դուբլի հեղինակ:
31-ամյա հայ ֆուտբոլիստը 1:
3 հաշվի պայմաններում նախ կրճատել է հաշվի տարբերությունը, ապա` հավասարեցրել այն ու օգնել իր թիմին խուսափել պարտությունից: Հատկանշական է, որ երկու գոլն էլ Կարապետյանը հեղինակել է 90-րդ րոպեին:
15 տուրից հետո «Պրոգրեսը» մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Հիշեցնենք` Ալեքսանդր Կարապետյանի գոլի շնորհիվ «Պրոգրես Նիդերկորնը» պարտությունից խուսափել էր նաև նախորդ տուրի` «Էտելբրուկի» հետ խաղում: Հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Հաղորդում է armsport.am-ը։