fbpx
Իրավական

Ալեքսանդր Սարգսյանը վերականգնել է Վլադիմիր Գասպարյանի կողմից պետությանը պատճառված վնասը․ ՀՀ ՔԿ

«Նախաքննության ընթացքում ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի կողմից ամբողջությամբ՝ 54.790.433 դրամի չափով, վերականգնվել է Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը», – «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Սեպտեմբերի 18-ին Քննչական կոմիտեն իշխանությունը չարաշահելու մեղադրանք էր առաջադրել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Վլադիմիր Գասպարյանը Սարգսյանների բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար է չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները և թույլ է տվել իր աշխատողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ