fbpx
Աշխարհ

Ալիևը և Էրդողանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Interfax-ի հաղորդմամբ՝ քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

Ըստ աղբյուրի՝ Ալիևն ու Էրդողանը խոսել են ինչպես «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորության, այնպես էլ Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցման մասին։

Նշվել է նաև, որ նախատեսվում է Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցում, և այդ նպատակների համար Ադրբեջանի պետբյուջեում ներդրումներ են նախատեսվում։

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին քննարկում են ունեցել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ