Սպորտ
16:15 18/10/2019

Ալեքս Ֆերգյուսոնը մեղադրվում է Չեմպիոնների լիգայի խաղը «հանձնելու» մեջ. Mirror

Գործակալ Ջուզեպե Պալյարան հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ մասնակից է եղել Չեմպիոնների լիգայի խաղ «հանձնելուն»: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Պալյարան իր գործընկեր Դաքս Պրայսոնի ու «Բարնսլիի» նախկին գլխավոր մարզչի օգնական Թոմի Ռայթի հետ կոռուպցիոն գործի մասնակիցներ են ու մեղադրվում են կաշառք տալու և վերցնելու մեջ:

Դատական նիստի ընթացքում ներկաներին հայտնել են Ջուզեպեի և լրագրողի միջև գաղտնի խոսակցության մասին, որի ընթացքում նա պատմել է, որ Ֆերգյուսոնն աշխատել է գործակալների հետ, որպեսզի գումար աշխատի տրանսֆերներից:

Դատախազ Բրայան Օ՛Նիլի խոսքերով, Պալյարան պատմել է մարզչի կողմից «Յուվենտուսի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև Չեմպիոնների լիգայի խաղը «հանձնելու» մասին: Դրա համար Պալյարան նրան երախտագիտություն է հայտնել 30 հազար ֆունտ արժողությամբ «Ռոլեքս» ոսկե ժամանացույց նվիրելով: Բացի դրանից, գործակալի խոսքերով, նա բազմիցս վճարել է Ֆերգյուսոնին նախկինում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ