fbpx
Սպորտ

Ալեքսանդր-Արնոլդը ասել է իր համար լավագույն եզրային պաշտպանների անունները

«Լիվերպուլ»-ի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը ասել է այն եզրային պաշտպանների անունները, որոնց խաղը իր համար  օրինակ է ծառայել:

«Ցանկանած եզրային պաշտպան պետք է միանա հարձակմանն ու գոլեր խփի: Հենց սա եմ ցանկանում բարելավել իմ խաղում: Միշտ վերլուծում եմ իմ ամպլուայում հանդես եկող այլ ֆուտբոլիստների խաղը:

Իմ համար ուսուցողական է Դանի Ալվեսի ու Ֆիլիպ Լամի ցուցադրած ֆուտբոլը: Ինձ հիացնում է հատկապես բրազիլացին:

Կարծում եմ՝ հարձակողական տեսանկյունից փայլում է Ալվեսը, պաշտպանությունում ցուցադրած խաղով՝ Լամը»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ այսօր «Լիվերպուլ»-ը հյուրըընկալվելու է «Չելսի»-ին: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19:30-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ