Հոկտեմբերի 26-ին կայացել է Ալիև-Էրդողան այս տարվա ընթացքում արդեն երրորդ հանդիպումը: Նրանք Վարանդայում մասնակցել են նաև միջազգային օդանավակայանի բացման արարողությանը:
Ալիևը և Էրդողանը անցկացրել են նաև առանձին հանդիպում, որի շրջանակում քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր, տարածաշրջանային և միջազգային գործընթացներ: