Թուրքիայի նախագահ Էրդողանը Ադրբեջան կատարած այցի ժամանակ Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի նախագահը վճռական դիրքորոշում է ցուցաբերում և զիջումների չի գնում այդ հարցում։
Նրա խոսքով՝ երկու պետությունները ունեն նույն կապերը, ապագայում այդ հարաբերությունները կշարունակվեն և կարող է իրականացնել ցանկացած առևտուր Իսրայելի հետ:
«Հուսով ենք, որ Իրանը խելամիտ կգործի։ Այդ դեպքում նա խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ»,- ասել է Թուրքիայի նախագահը: