fbpx
Աշխարհ

Ալիևը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ադրբեջանում ԵՄ առաքելության նոր ղեկավար Փիթր Միխալկոյի հետ։ Այս մասին հաղորդում է Թուրան գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ժամանակ անդրադարձել նաև Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններին։

«Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղության պայմանագիր կնքելու, սահմանների սահմանազատման, հաղորդակցությունների բացման ուղղությամբ, և այդ գործընթացը մասամբ սկսվել է», – ասել է Ալիևը:

Ադրբեջանում ԵՄ նոր դեսպան Փիթր Միխալկոն հավելել է, որ Եվրամիությունը պատրաստ է Ադրբեջանի և Հայաստանի հետ կիսել իր փորձը սահմանների սահմանազատման և սահմանագծման ոլորտում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ