fbpx
Քաղաքականություն

Ալիևի ներկայիս հռետորաբանությունը ապացուցում է հայկական կողմի պնդումների իրավացիությունը․ ԱԽ քարտուղար

«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով Ալիևի սպառնալիքներին մասին հարցին, որտեղ Ալիևը հայտարարել էր, թե ուժով կլուծի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, Գրիգորյանը ասաց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայիս հռետորաբանությունը միայն ապացուցում է հայկական կողմի պնդումների իրավացիությունը:

Նրա խոսքով՝ «Հայաստանը սեփական ուժերով և դաշնակիցների ներուժով ունակ է պաշտպանելու իր պետության տարածքային ամբողջականությունը»:

«Ցանկանում եմ հստակ պարզաբանել, որ հայկական Զանգեզուրի վերաբերյալ Ալիևի ցանկացած արտահայտություն խեղաթյուրում է հրադադարի մասին հայտնի հայտարարության էությունը»,-ասել է Գրիգորյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ