fbpx
Արցախ

Ալիև-Փաշինյան հանդիպումից պետք է սպասել միայն չսրացում և բանակցությունների շարունակություն. Մարուքյան

Մինչև չլինի տևական խաղաղություն, խոսել այն մասին, որ հասարակությանը, ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, աբսուրդի ժանրից է, խաղաղության պետք է պատրաստել Ադրբեջանի ժողովրդին: Մարտի 11-ին ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Որևէ կերպ չի դատապարտվում Ադրբեջանում առկա հայատյացությունը, դրա քարոզչությունը և դրա հռետորաբանությունը՝ մանկապարտեզից մինչև չգիտեմ որ մակարդակ, ծերանոցներում էլ են քարոզում երևի, դա հիմնական խոչընդոտն է ցանկացած լուծման համար: Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգության հարցն է առաջին հերթին, մենք կանգնած ենք Ցեղասպանության վտանգի առաջ: Եթե մարդիկ քնած մարդու գլուխ են կտրում, հետո հերոսացվում են, չի դատապարտվում, Ապրիլյան պատերազմում նորից զինվորի գլուխ են կտրում, նորից չեն դատապարտվում, ինչի՞ մասին է խոսքը: Համանախագահներին պետք է հիշեցնել, որ պետք է լինել օբյեկտիվ նաև այս առումով, իրենք նկատում են, որ Հայաստանը փորձում է ֆորմատը փոխել, շա՛տ ապրեք, որ նկատեցիք, բայց պետք է նաև այլ բաներ նկատել»,- ասաց նա:

Մարուքյանը նկատեց՝ Ալիև-Փաշինյան հանդիպումից պետք է սպասել միայն չսրացում և բանակցությունների շարունակություն, դրանից ավել բան չի էլ ակնկալում այդ հանդիպումից: Պատգամավորն ասաց՝ հայտարարությունը հայտարարություն, բայց հանդիպումը նախապատրաստվում է, պետք է հանդիպեն, խոսեն, ժողովրդի թիկունքում չի կարող խոսակցություն գնալ:

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ