Ալիևի ռեժիմը սկսում է վճարել պատերազմական հանցագործությունների ու ագրեսիայի համար․ Թանկյան

Հրապարակող՝

tankyan

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրոող իրավիճակին։

Թանկյանը խոսել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու վերաբերյալ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի փոփոխության ընդունմանը:

Ռոք երգիչը նշել է, որ դա մեծ հաղթանակ է հանուն արդարության

«Հայաստանի դեմ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի քայլերը պահանջում են պատժիչ գործողություններ: Այսօրվանից Ալիևի ռեժիմը սկսում է վճարել պատերազմական հանցագործությունների ու ագրեսիայի համար: Հանուն արդարության պայքարող աշխարհի բոլոր հայերին կոչ եմ անում ձեր երկրներում ջանքեր գործադրել Ադրբեջանի դեմ անհապաղ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ»:

Ամենաթարմ