Հասարակություն

Ալիևյան կլանը փոզմիշլար կլինի․ Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: Գրառման մեջ նշել է` զարգացումները, ամեն դեպքում կարծում եմ, կտանի նրան, որ ալիևյան կլանը փոզմիշլար կլինի, քանզի իրենց հանրությունը աղճատելու լայն հնարավորություն կա թե կրոնական, թե ազգային, թե սուտասան բռնապետից ազատվելու հիմքով, բայց դրա համար մեզ անհրաժեշտ է իրենց սնուցել իրականությունը բոլոր հնարավոր տեղեկատվական հարթակներով: Այսպես իրենք վարվեցին մեզ հետ և կարծես թե այդ գրոհները կանխվեցին մեր հասարակությունում:

«Մենք մեր պաշտոնական աղբյուրներին հավատում ենք ու վստահում, իսկ իրենք նման վերաբերմունքի չեն արժանանա ներսից, որովհետև բացասական ճշմարտությունը 100 անգամ ուժեղ է դրական ստից: Նրանց պետք է ասել ու հասցնել, որ իրենց ահաբեկիչ բռնապետի հաղթանակը մնացել ու մնալու է սարերի ետևում պայթած, ձորերի մեջ թաղված, իսկ մենք պաշտպանվելով ոչնչացնում ենք իրենց որդիներին, որոնք դարձել են զոհ իրենց կառավարող ցեղասպան կոալիցիայի ձեռքերում»,- ասված է գրառման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ