fbpx
Կառավարություն

Ալինա Նիկողոսյանը պարզաբանել է, թե ինչու Արսեն Թորոսյանը չի մասնակցել Սևանի թեմայիով քննարկմանը

Առողջպահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այն հարցին, թե ինչու նախարար Արսեն Թորոսյանը չի մասնակցել այսօր ԱԺ-ում կազմակերպված «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկամնը:

««Ես այստեղ չեմ տեսնում երկու նախարարներին՝ առողջապահության նախարարին, բնապահպանության նախարարին, որոնց ուղարկվել է հրավեր։ Խնդիրը, որն այսօր քննարկում ենք, ուղղակիորեն վերաբերում է նրանց ղեկավարած ոլորտներին: Ցավում եմ, որ նախարարներն այստեղ չեն, սա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ: Ես հենց այսօր նամակով դիմելու եմ վարչապետին»:

Ուզում եմ տեղեկացնել, որ երեկ նախարարին հրավիրել են տվյալ նիստին մասնակցելու և Արսեն Թորոսյանի օգնականը զգուշացրել է, որ վերջինս այսօրվանից գտնվելու է արձակուրդում, ուստի, ցավոք չի կարողանա մասնակցել քննարկմանը։

Սակայն, ընձեռնված հնարավորությունը և բարձրացված հարցի կարևորությունը գնահատելով՝ առաջարկվել է առողջապահության նախարարության անունից նիստին մասնակցի ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը, որն էլ այսօր ներկա է գտնվել քննարկմանը», – գրել է Ալինա Նիկողոսյանը:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/1945820805519703?__xts__[0]=68.ARCweBXv6TdyBG28CpK3TmCjsCEt4N3Q13mI791pBWkDw9aSpngx6PhYXPbeFEI1LFs5QoycUiZXSO2oPyBykEtq5XBzVgkrfU_qZlfXrlOBobLyXqa2AbMkz3vIP6pxdH_2M7TxGcJbh4qqDCVB7dE2Sn0oSq5GZVKwYELfdSeKwKRafbtUTNgIhbXPV6uzKCXNIeILsmNG&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ