fbpx
Սպորտ

Ցանկանում եմ դուրս գալ և օգնել թիմիս․ Ալիսոնը՝ ապաքինվելու գործընթացի մասին

Պետք է մի փոքր էլ սպասեմ, որ ուժերս վերջնականապես վերականգնվեմ: Այս մասին հայտնել է «Լիվերպուլ»-ի դարպասապահ Ալիսոնը՝ պատմելով իր վերականգնման գործընթացի մասին։

Նշենք, որ բրազիլացին վնասվածք էր ստացել մինչմրցաշրջանային պատրաստության ընթացքում, ինչի պատճառով ստիպված բաց է թողել մրցաշրջանի մեկնարկը:

«Ես առաջ եմ շարժվում և զգում եմ, որ գրեթե պատրաստ եմ: Կարող եմ խաղադաշտ դուրս գալ ու մասնակցել մարզումներին, քանի որ լավ եմ զգում ինձ:

Այնուամենայնիվ, պետք է մի փոքր էլ սպասեմ, որ ուժերս վերջնականապես վերականգնվեմ: Դժվար է կողքից հետևել տղաների խաղին. ցանկանում եմ դուրս գալ և օգնել թիմիս»,-ասել է Ալիսոնը։ Այս մասին տեղեկացնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությւոնը:

Հիշեցնենք, որ Ալիսոնը ճանաչվել է ՖԻՖա-ի վարկածով տարվա լավագույն դարպասապահ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ