fbpx
Աշխարհ

Ստամբուլում կհանդիպեն Ալիևն ու Էրդողանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ ամիս՝ նոյեմբերին, կայցելի Թուրքիա։

Այս մասին Twitter-ում տեղեկացրել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին։

Նշվում է, որ նախատեսվում է Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը նոյեմբերի 12-ին՝ Ստամբուլում։

Իսկ մինչ դա՝ հոկտեմբերի 26-ին, Էրդողանը կայցելի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդա շրջան՝ մասնակցելու օդանավակայանի բացմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ