Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին հայտնում է TASS-ը։
Նշվում է, որ կողմերը խոսել են երկկողմ հարաբերություններից ու տարածաշրջանում իրավիճակից։
Ըստ աղբյուրի՝ նրանք ընդգծել են, որ ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունները հաջող զարգանում են։ Կողմերը վստահություն են հայտնել, որ համագործակցությունը հետագայում կամրապնդվի։
Նրանք նաև քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։