Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան որոշել է հրաժարվել իր թեկնածությունը 5-րդ ժամկետի համար առաջադրելու պլաններից։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Բուտեֆլիկան նաև որոշել է 1 ամսով հետաձգել երկրում ընտրությունների անցկացումը։ Ի սկզբանե ընտրությունների անցկացումը ծրագրված էր այս տարվա ապրիլի 18-ին։
Ալժիրի նախագահը նաև Նուրեդին Բեդուիին նշանակել է երկրի նոր վարչապետ։ Նախկինում նա ղեկավարել է ՆԳՆ-ն։
Նախագահի նման որոշումները հաջորդել են պետության ղեկավարի դեմ օրեր շարունակ անցկացվող զանգվածային ցույցերին։ Նախօրեին ուժայինների հետ դիմակայության հետևանքով տուժել էր ավելի քան 200 ալժիրցի։
Հիշեցնենք, որ 82-ամյա Բուտեֆլիկան ղեկավարում է Ալժիրը 1999 թվականից։ Նա տառապում է առողջական բազմաթիվ լուրջ խնդիրներով։