Ալժիրում շարունակվում են հակակառավարական բողոքի խոշոր ակցիաները՝ չնայած նախագահը խոստացել է չառաջադրել իր թեկնածությունը հաջորդ ընտրություններին: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Տասնյակ հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ` այս անգամ պահանջելով նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկայի հրաժարականը:
Իսկ տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ սրանք երկրում երբևէ տեղի ունեցած ամենախոշոր բողոքի ակցիաներն են: Նշենք, որ ակցիաների ընթացքում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահների միջև: Վերջիններս՝ ցույցերը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ: Հավելենք, որ 81-ամյա Բութեֆլիկան նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1999 թվականից:

