Ալժիրում ռազմական ուղղաթիռ է կործանվել

Ամենադիտվածներ

business-office-wallpapers-hd-images-43

Ալժիրի հյուսիս-արևմուտքում ռազմական ուղղաթիռ է կործանվել, երկու օդաչուներն էլ մահացել են, հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի ուշ երեկոյան Թիարեթի նահանգում: Մեքենայի ընկնելուց հետո ուժգին հրդեհ է սկսվել, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է ուղղաթիռի պատյանը:

Օդանավի կործմանման պատճառն առայժմ չի պարզվել:

Հեռուստաալիքը նշում է, որ ավիաաղետի վերաբերյալ ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը դեռ չի ստացվել: Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ