Աշխարհ

Ալմաթիում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է նաև գեներալների խորհրդի նախագահը

Ալմաթիում Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է նաև օդաչուն: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ կործանված օդանավի օդաչուն 1961 թվականին ծնված Մարատ Մուրատբաևն է:

Հայտնի է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է նաև Ղազախստանի գեներալների խորհրդի նախագահ Ռուստեմ Կայդարովը: Խորհրդի շտաբն արտակարգ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվում է գեներալին հրաժեշտ տալու մանրամասները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ