Ֆորմուլա 1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն մտադիր է վերադառնալ մեծ սպորտ։
Այս մասին հայտնել է F1Insider-ը։
Նշվում է, որ Ալոնսոն կարող է «Ֆերարիում» փոխարինել Սեբաստիան ֆետելին, ով համաձայն չէ, որ իր աշխատավարձը կրճատեն 3 անգամ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆետելն այժմ ստանում է տարեկան 36 միլիոն եվրո, իսկ նրան առաջարկվել 12 միլիոն։ Ֆետելի պայմանագիրն ավարտվում է այս տարի։
38-ամյա իսպանացի Ալոնսոն «Ֆերարիում» հանդես է եկել 2010-ից 2014 թվականներին։